Renderforest ընկերությունը գործարկել է տեսանյութեր պատրաստելու հավելված iPhone-ի օգտատերերի համար

Armenpress 11:04, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Renderforest  ընկերությունը հայտնել է iPhone-ի համար նախատեսված իր նոր ծրագրի՝ Renderforest - Video Maker-ի գործարկման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրի նպատակն է տեսահոլովակների ստեղծման ընթացքը դարձնել ավելի պարզ և արագ։ Օգտատերերը հնարավորություն կունենան գործնական և անձնական կիրառման համար նախատեսված պրոֆեսիոնալ հոլովակներ ստեղծել ընդամենը 3 քայլով՝

 

1․ Ընտրել շաբլոնը;

2․ Խմբագրել և անհատականացնել այն;

3․ Բեռնել պատրաստի հոլովակը նախընտրած որակով։

Renderforest - Video Maker-ը ընկերության կողմից ստեղծված առաջին ծրագիրն է, որը նախատեսված է iOS օպերացիոն համակարգի օգտատերերի համար:  Ընկերությունը պլանավորում է շուտով թողարկել հավելաված՝ Android օպերացիոն համակարգի օգտատերերի համար ևս:  Ընկերության տնօրեն Նարեկ Սաֆարյանի խոսքով՝ նպատակ էր դրված ստեղծել ոչ միայն կայքի բջջային տարբերակը, այլ բազմաֆունկցիոնալ և կիրառման մեջ պարզ ծրագիր։

Հավելվածը խոստանում է լինել հոլովակների ստեղծման համար առկա գործիքներից ամենապարզն և արդյունավետը։ Իր մեջ ներառելով Renderforest կայքի լայն գործիքակազմն ու շաբլոնները, այն հնարավորություն կտա պրոֆեսիոնալ տեսանյութեր ստեղծել ընդամենը մի քանի րոպեում։

Հավելվածն օգտատերերին թույլ է տալիս՝

Բեռնել պատրաստի հոլովակները HD ձևաչափով; Ձայնային ուղեկցություն ավելացնել; Նախադիտել հոլովակի յուրաքանչյուր տեսարանը; Ընտրել հավելվածում առկա ավելի քան 130 ֆոնային ձայնագրություններից մեկը, կամ ներբեռնել ձեր նախընտրած երաժշտությունը; Պահպանել բեռնված ֆայլերը մեդիա գրադարանում; Պահպանել նախագծերը ամպային համակարգում և կառավարել դրանք ցանկացած ժամանակ և ցանկացած վայրից; Օգտվել 24/7 հաճախորդների աջակցումից։

 

Renderforest - Video Maker հավելվածը ներբեռնելու համար հետևե՛ք հղմանը։

Հավելվածի կողմից տրամադրվող ճկունությունն ու կայքից անկախ լինելը թույլ կտա օգտատերերին աշխատել իրենց բիզնեսի զարգացման վրա ցանկացած պահի և աշխարհի ցանկացած կետից՝ առանց համակարգչից կախում ունենալու։

 

Renderforest-ի մասին․

Renderforest-ը վիդեո անիմացիաներ, լոգո ստեղծման, ինչպես նաև կայքերի նախագծման ծառայություններ առաջարկող օնլայն «Բոլորը մեկում» բրենդավորման հարթակ է։ Հարթակում ինտեգրված արհեստական ինտելեկտը, «հասկանալով» օգտատերերի նախընտրությունները, առաջարկում է լոգոյի տարբերակներ, վիդեո անիմացիաներ և վեբ կայքերի պատրաստի օրինակներ։

Renderforest-ի օգնությամբ կարող եք սկսել ձեր բիզնեսի բրենդավորումը լոգո ստեղծելով, ապա նախապես մշակված բարձրակարգ մոքափների միջոցով ձեր պրոդուկտների համար ստանալ ֆոտոռեալիստիկ դիզայններ։ Տեսանյութեր խմբագրելու գործիքները հնարավորություն կտան պատրաստել գովազդային հոլովակներ և անիմացիաներ, որից հետո կայքերի ստեղծման գործիքների օգնությամբ կարող եք նախագծել բազմաֆունկցիոնալ և պրոֆեսիոնալ վեբ կայք։

Renderforest Video Maker-ը ամպային համակարգի վրա հիմնված հավելված է ներածական, բացատրական, երաժշտական, ինֆոգրաֆիկ, գովազդային հոլովակներ, ինչպես նաև շատ այլ տեսակի տեսանյութեր պատրաստելու համար։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am