Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում տնակ և 121 պարկ կեր է այրվել

Armenpress 15:09, 2 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն оգոստոսի 1-ին, ժամը 17:46-ին ահազանգ է ստացել, որ Մյասնիկյան գյուղի Երևանյան փողոցի թիվ 3 հասցեում տնակ է այրվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18:18-ին, մարվել՝ 19:48-ին: Այրվել են տնակի (36 քմ) հատակը (մոտ 18 քմ), տանիքը և ներսում գտնվող 15 պարկ գարի, 8 պարկ եգիպտացորեն, 13 պարկ ալյուր, 60 պարկ թեփ, արևածաղկի 10 պարկ և 15 պարկ հատուկ կեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am