Անսկզբունքայնության արդյունք.Վանաձորում ապօրինի շինության ապամոնտաժման գործին միջամտել է մարզպետը

Armenpress 18:00, 1 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորում ապօրինի շինության ապամոնտաժման գործին միջամտել է Լոռու մարզպետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Լոռու մարզպետարանից, մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, քաղաքում ապօրինի շինությունների վերացման գործում առաջընթաց չտեսնելով, ձեռնարկել է համապատասխան քայլեր: «Վանաձորի քաղաքապետի անսկզբունքայնության արդյունքը. Վանաձորի համայնքապետի անսկզբունքայնության, անկարողության ու ամենաթողության պատճառով ինքս ձեռնամուխ եղա ապօրինաշինության վերացմանը, այն տեղափոխելով համայնքապետարանի բակ` այդպիսով «հեշտացնելով» համայնքապետի աշխատանքը: Հույս կա, որ քաղաքի տարբեր հատվածների ապօրինաշինությունները չնկատող համայնքապետը կնկատի իր աշխատավայրի մուտքի դիմաց տեղադրված կարկասն ու համապատասխան քայլեր կձեռնարկի»,-նշել է մարզպետը:Անդրեյ Ղուկասանը շնորհակալություն է հայտնել է ոստիկանության և ԱԻՆ-ի աշխատակիցներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am