Մոսկվայի թանգարաններն օգոստոսից էքսկուրսիոն խմբերի մասնակիցների թույլատրելի թիվը հասցնում են 20-ի

Armenpress 17:45, 1 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի թանգարաններն օգոստոսի 1-ից կկարողանան էքսկուրսիոն խմբերի մասնակիցների թիվը հինգից հասցնել 20-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին՝  այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին:Այս մասին ասված է նաև մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտի կարգադրության մեջ, որը Կիբովսկին ստորագրել  է հուլիսի 27-ին:«Հրամանը ստորագրվել, ներկայացվել է թանգարանների վարչակազմի ուշադրությանը և ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից», - ասել է Կիբովսկին և հավելել, որ դա համաձայնեցվել է Ռոսպոտրեբնադզորի հետ:Մոսկվայի թանգարանները հունիսի 16-ից լրիվ դրույքով վերսկսել էին իրենց աշխատանքն այցելուների համար: Այդ օրվանից էքսկուրսիոն խմբերի առավելագույն թույլատրելի թիվը չի գերազանցել հինգ մարդը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am