«Արարատ»-ին են միացել «Շիրակ»-ի ևս երկու ֆուտբոլիստ

Armenpress 12:12, 1 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբին են միացել Գյումրու «Շիրակ»-ի ֆուտբոլիստները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատի» կազմը համալրել են պաշտպան Մարկո Պրլևիչը և հարձակվող Ուրոշ Նենադովիչը: Երկու ֆուտբոլիստներն էլ ակումբ են տեղափոխվել Գյումրու «Շիրակից»:

Ավելի վաղ ակումբին էին միացել նաև կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը և պաշտպան Ժիրայր Մարգարյանը, կիսապաշտպան Էդգար Մալաքյանը և դարպասապահ Վսևոլոդ Երմակովը, պաշտպաններ Քրիստիան Խիմենեսը, Հրայր Մկոյանը, այլք:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am