«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ադրբեջանը նոր «փուչիկի» կարիք ունի

Armenpress 21:33, 31 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինչպես երեւում է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է հավատալ, որ կարող է փրկել իր դեմքը: Նա հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի 7 պայման է ներկայացրել, «որոնցից եւ ոչ մեկն ընդունելի չէ Ադրբեջանի համար»: Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի այն մոտեցմանը, թե Ադրբեջանը պետք է բանակցի Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ, նա նշել է, որ այդպիսի հանրապետություն գոյություն չունի, ոչ ոք նման պետություն չի ճանաչում, իսկ Հայաստանն էլ, «եթե խիզախությունը բավարարում է, թող ճանաչի, եթե ոչ, ուրեմն վախենում է»: Այնուհետեւ հոխորտացել է. «Քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները»:

Իսկ ահա ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ով հուլիսի 30-31-ին Արցախում էր, անդրադարձել է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոշտ հռետորաբանությանը, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահի «քանի դեռ ուշ չէ, ազատեք մեր տարածքները» հայտարարությանը՝ նշելով, որ հայկական կողմի համար հասկանալի չէ, թե երբ է այդ ուշը:

Իսկ այդ հանրապետության պաշտպանության նախարարի՝ նախագահի համապատասխան հրամանին սպասելու մշտական հայտարարությունների առչնությամբ Դավիթ Տոնոյանն ասել է, որ հայկական բանակը եւս սպասում է հրամանի…»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am