«Նոա»-ն նոր դարպասապահ ունի
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Նոա»-ն պայմանագիր է կնքել 25-ամյա դարպասապահ Սամվել Հունանյանի հետ: Նա նախկինում հանդես է եկել «Դիլիջան», «Արագած» և «Լոռի» ակումբներում:
Ավելի վաղ երևան ակումբն ունեցել էր մի շարք համալրումներ: «Նոա»-ն արդեն ավարտված մրցաշրջանում մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը և դարձավ Հայաստանի գավաթակիր:
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը
Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ