ՌԴ-ն ամենայն ուշադրությամբ է հետևում ադրբեջանա-թուրքական զորավարժություններին. Զայցև

Armenpress 19:05, 30 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն անդրադարձել է հայաստանի հետ սահմանագոտում ասդրբեջանա-թուրքական լայնամասշտաբ զորավարժություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՏԱՍՍ գործակալությունը Զայցևից հետաքրքրվել է, թե Ռուսաստանն ինչպես է գնահատում Հայաստանի հետ սահմանին տեղի ունեցող զորավարժությունները:   

Ալեքսեյ Զայցևն ընդգծել է զորավարություններին մասնակցող 5000 զինծառայողների և հարձակողական, պաշտպանական և հակաօդային զինտեխնիկայի կիրառման փաստը: «Մենք ամենայն ուշադրությամբ ենք հետևում տարածաշրջանում իրավիճակին՝ հատկապես հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանային վերջին հակամարտությունը: Հաստատակամորեն կողմերին զսպվածության կոչ ենք անում, այդ թվում՝ նրանց ընթացիկ ռազմական գործունեության մեջ»,- նշել է Զայցևը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am