Նիկոլ Փաշինյանը կոչ է անում օգտագործել Հայաստանն ավելի լավ ճանաչելու հնարավորությունը

Armenpress 19:22, 29 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետը կոչ է անում քաղաքացիներին օգտագործել  իրավիճակը որպես Հայաստանն ավելի լավ ճանաչելու հնարավորություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով օդային տրանսպորտի վերաբացման խնդրին՝ ՀՀ վարչապետը նշեց, որ այս ժամանակահատվածը լավ հնարավորություն է հանգիստը կազմակերպելու Հայաստանում։

«Սա շատ լավ առիթ է, որպեսզի մենք ներքին տուրիզմը զարգացնենք և համոզված եմ, որ մեր շատ հայրենակիցներ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ տեսարժան վայրերում չեն եղել»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝  բոլոր հյուրանոցների և սննդի օբյեկտների նկատմամբ տեսչական շատ խիստ հսկողություն է սահմանվելու, որպեսզի գործունեությունը կազմակերպեն ըստ ընթացիկ իրավիճակի և ըստ պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնների։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am