ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հանդիպում կունենա Աֆղանստանի նախագահի հետ

Armenpress 16:44, 29 Հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը ժամանել Է Քաբուլ, որտեղ նա պլանավորում Է հանդիպումներ անցկացնել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի եւ Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլայի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է նախագահի պալատի մի աղբյուր:Ավելի վաղ Աֆղանստան այցելելու Խալիլզադի պլանների մասին հայտնել Էր ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:«Զալմայ Խալիլզադը ժամանել Է Քաբուլ եւ պետք Է հանդիպում ունենա նախագահ Ղանիի եւ Ազգային հաշտեցման բարձրագույն խորհրդի նախագահ Աբդուլլա Աբդուլլայի հետ»,-հաղորդել Է աղբյուրը:Ավելի վաղ Քատարում «Թալիբան» արմատական շարժման քաղգրասենյակի ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը հայտարարել Է, որ թալիբները պատրաստ են մնացած բոլոր աֆղանցի գերիներին ազատ արձակել մինչեւ Ղուրբան-բայրամի երեկոյան եւ տոնի ավարտից հետո սկսել միջաֆղանական բանակցությունները, եթե բանտարկյալների փոխանակումն ավարտվի: Ղուրբան-բայրամի զոհաբերությունների տոնն այս տարի մուսուլմանների մոտ սկսվում Է հուլիսի 31-ին: Իր կողմից Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին բանակին եւ իրավակարգի ուժերին կարգադրել Է պահպանել եռօրյա զինադադար եւ խուսափել «Թալբան»-ի դեմ բոլոր գործողություններից:Փետրվարի վերջին Քատարում տեղի ունեցած արարողությանը ԱՄՆ-ը եւ «Թալիբան»-ը ստորագրել են պատերազմի ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը, որը նախատեսում Է Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում եւ միջաֆղանական երկխոսության սկիզբ մարտին գերիների փոխանակման գործարքից հետո:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am