Բուֆոնը բացառիկ արդյունք է գրանցել  

Armenpress 12:09, 27 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը բացառիկ արդյունք է գրանցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուֆոնն առաջին ֆուտբոլիստն է, ով 10 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն: Սա բացառիկ արդյունք է, մինչ այս 9 անգամ Սերիա Ա-ի չեմպիոն դարձել են Բոնուչին և Կելինին:

42-ամյա Բուֆոնը «Յուվենտուսում» է 2001 թվականից: Միայն մեկ մրցաշրջան անցկացրել է ֆրանսիական ՊՍԺ-ի կազմում: Նա 12 անգամ դարձել է Իտալիայի լավագույն դարպասապահ:

Հիշեցնենք, որ Սերիա Ա-ի 36-րդ տուրում «Յուվենտուսը» հաղթեց «Սամդորիային» և մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ դարձավ Իտալիայի չեմպիոն: «Յուվենտուսն» այս տիտղոսը նվաճում է 9-րդ տարին անընդմեջ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am