«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն

Armenpress 10:50, 25 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԱՊՀ երկրների քաղաքական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մարգարովը «ՀՀ»-ի հետ հարցազրույցում մասնավորապես նշել է. «Վարչապետի նախօրեի ելույթն արձագանք էր հուլիսյան դեպքերին եւ ընդհանրապես աշխարհաքաղաքական զարգացումների այն իրավիճակների փոփոխությանը, որը տեղի ունեցավ վերջին 10 օրերի ընթացքում՝  այն իմաստով, որ մոտեցումները գուցե հստակեցվել են, վերամշակվել եւ ցույց են տալիս այն նոր վեկտորն արտաքին քաղաքականության մեջ, որը արտացոլում է իրավիճակային փոփոխությունները եւ անվտանգային դոկտրինային վերաբերող դինամիկան:  Այսինքն, մենք տեսնում ենք, որ իրավիճակը տարածաշրջանում գուցե ավելի է լարվում այն տեսանկյունից, որ Թուրքիան անմիջապես հանդես է գալիս որպես հրահրող եւ  ըստ էության այն միակ երկիրն է, որը ցույց է տալիս իր անմիջական օժանդակությունը ադրբեջանական արկածախնդրությանը, որը նրանք իրականացնում են:  Դա  արտացոլվում է ինչպես  արտաքին քաղաքականության ղեկավարների արտահայտությունների մեջ, այնպես էլ պաշտպանության նախարարի հայտարարությունում: Ադրբեջանն առնվազն բառերի վրա ստանում է  նեոօսմանյան, նեոթուրքական, նեոիսլամական, էրդողանական օժանդակությունը: Բայց մեր առաջնային սպառնալիքը, վտանգը Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունն է, որը դիտավորությամբ 2016 թ. իրականացվել է արցախա-ադրբեջանական եւ այս հուլիսին հայ-ադրբեջանական սահմանների վրա»»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am