Twitter-ը հայտնել Է ապրիլ-հունիսին ակտիվ օգտատերերի ռեկորդային աճի մասին

Armenpress 17:49, 23 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ եռամսյակում Twitter-ը կրել Է զուտ վնասներ, կրճատել հասույթը, բայց նշել Է ամեն օր ակտիվ օգտատերերի ռեկորդային աճի մասին՝ տարեկան արտահայտությամբ 34 տոկոսով՝ մինչեւ 186 միլիոն մարդ:

Վերլուծաբանները լսարանի աճ Էին սպասում մինչեւ 172,4 միլիոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ակտիվ օգտատերերի աճն առավելագույնն Է դարձել այն պահից, երբ ընկերությունն սկսել Է այդ ցուցանիշի մասին հաշիվ ներկայացնել, նշել են Twitter-ում: Զուտ վնասը հաշվետու ժամանակաշրջանում կազմել Է 1,23 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 1,56 դոլար՝ մեկ տարի առաջվա 1,12 մլրդ դոլար կամ մեկ բաժնետոմսի հաշվով 1,43 դոլար զուտ շահույթի համեմատությամբ: Twitter-ի եռամսյակային հասույթը կրճատվել Է 19 տոկոսով՝ մինչեւ 683,4 միլիոն՝ 841,38 միլիոնից: Վերլուծաբանները կանխատեսել են ցուցանիշի նվազում մինչեւ 701,6 միլիոն: ԱՄՆ-ում հասույթը ընկել Է 20 տոկոսով՝ մինչեւ 365 միլիոն դոլար, մնացած աշխարհում՝ 18 տոկոսով՝ մինչեւ 319 մլն դոլար: Գովազդից ստացված եռամսյակային հասույթը նվազել Է 23 տոկոսով եւ կազմել 562 մլն դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am