Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկ տարվա հետհաշվարկը սկսված է

Armenpress 16:47, 23 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց ուղիղ մեկ տարի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մեկ տարի հետաձգված խաղերի բացման արարողությունը պետք է կայանա 2021 թվականի հուլիսի 23-ին: Կազմկոմիտեն ի նշանավորումն խաղերի և մարզիկներին ոգևորելու նպատակով խաղերի բացման և փակման` մարզադաշտում հատուկ միջոցառում է կազմակերպել: Մարզադաշտի հենց կենտրոնում մարզաշխարհին քաղցկեղի հաղթահարման իր պատմությունը պատմել է լողորդ Ռիկակո Այկին, ով նպատակ ունի հաջորդ տարի մասնակցելու Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին: Այկին ՕԽ խորհրդանիշ համարվող կրակը ձեռքին իր խոսքում շեշետել է, որ սպորտը միայն մարզիկները չեն այլ` ամենքը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­-ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց էին ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն էր տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Այս պահի դրությամբ հայտնի է, որ Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am