«Արարատը» նոր գործադիր տնօրեն ունի  

Armenpress 13:22, 23 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավար կազմում փոփոխություն կա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:  Ակումբի գործադիր տնօրենի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի Արթուր Նազարյանը: Նազարյանը Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարն է:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության ավարտված մրցաշրջանում չեմպիոնական 6 թիմերի պայքարում «Արարատը» 6-րդն էր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am