Իրանում արձանագրել են համավարկի սկզբից ի վեր մեկ օրում կորոնավիրուսից մահերի առավելագույն թիվը

Armenpress 14:52, 21 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մեկ օրում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվն աճել Է 229-ով եւ գերազանցել 14,6 հազարը: Այդ մասին հուլիսի 21-ին հայտնել Է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի քանակը կազմել Է 2 625, վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 278 827-ի»,- մեջբերոմ Է անում նրա խոսքից ISNA գործակալությունը: Լարին հավելել Է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել Է 229 հիվանդ, իսկ մահացու վախճանների ընդհանուր քանակը հասել Է 14 634-ի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am