Աշխարհում մարդկանց մեկ երրորդն Է նշում տղամարդկանց եւ կանանց աշխատանքի հավասար վարձատրման մասին

Armenpress 17:27, 17 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակի բնակիչների ավելի քան մեկ երրորդը (34 տոկոս) նշում Է, որ իրենց երկրներում տղամարդկանց եւ կանանց աշխատանքը վարձատրվում Է հավասարապես, սակայն գրեթե կեսը (45 տոկոս) համաձայն չԷ այդ պնդմանը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում «Ռոմիր» հոլդինգի եւ GlobalNR հետազոտական ընկերությունների միջազգային միության համատեղ հետազոտության արդյունքները:

«Ամբողջությամբ վերցված ամբողջ աշխարհում հարցմանը մասնակցածների սոսկ մեկ երրորդն Է կարծում, թե տղամարդիկ եւ կանայք իրենց երկրներում հավասար աշխատավարձ են ստանում: Ամենից հաճախ սույն հարցում իրավահավասարության մասին հայտարարել են Հնդկաստանի (73 տոկոս) եւ Թաիլանդի (71 տոկոս) բնակիչները: Ռուսաստանի բնակիչները ցույց են տվել աշխարհում միջինին մոտ արդյունք (34 տոկոս)»,- ասված Է հետազոտության մեջ: Ըստ հարցախույզի տվյալների՝ ԱՄՆ-ում հարցվածների ճիշտ այդքան բաժինն Է (34 տոկոս) կարծում, որ քաղաքացիներն աշխատանքի միատեսակ վարձատրություն են ստանում անկախ սեռից: Համաձայնվածների ամենաքիչ բաժինը, թե տղամարդկանց եւ կանանց աշխատանքը հավասարապես Է վարձատրվում, արձանագրվել Է Բրազիլիայում (19 տոկոս), Գերմանիայում (18 տոկոս) եւ Հարավային Կորեայում (13 տոկոս):

Հետազոտությունը կատարավել Է Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հնդկաստանում, Իտալիայում, Չինաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Հարավային Կորեայում: Ընդամենը հարցմանը Է մասնակցել Է 7,1 հազար մարդ, որոնք ներկայացրել են տարբեր սոցիալ-ժողովրդագրական խմբեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am