Էրդողանը պատմել Է սիրիական Իդլիբի զինյալների դեմ Ռուսաստանի հետ համատեղ պայքարի մասին

Armenpress 16:58, 17 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ն եւ Թուրքիան սիրիական Իդլիբում համատեղ գործողություն են իրականացնում անօրինական զինված խմբավորումների դեմ, որոնք փորձում են ձախողել խաղաղ կարգավորման գործընթացը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել են Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսաստանյան կենտրոնում, հուլիսի 14-ին Իդլիբի M-4 ուղեգծի ռուս-թուրքական համատեղ 20-րդ պարեկության անցկացման ժամանակ ավտոշարասյան ընթանալու ճանապարհին տեղի Է ունեցել ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթեցում: Ռուսաստանցի երեք զինծառայողներ թեթեւ վերքեր են ստացել, հաղորդվել Է նաեւ թուրքական զրահապատ ավտոմեքենայի անձնակազմի շրջանում վիրավորների մասին: Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, միջադեպի ընթացքում զոհվածներ չեն եղել:

«Իդլիբում մեր համատեղ (ՌԴ-ի հետ) պարեկությունների թիվը արդեն հասել Է 20-ի: Իրականացվում Է հակամարտության կարգավորման գործընթաց, բայց գոյություն ունեն անօրինական ուժեր, որոնք այդ գործընթացն ուշացնում են եւ նրա համար խնդիրներ ստեղծում: Իհարկե, մենք ռուսաստանցի գործընկերների հետ միասին ջանում ենք խանգարել դրան»,-ասել Է Էրդողանը լրագրողներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am