Թուրքիան պատրաստվում Է Լիբիայի ԱՀԿ-ի հետ նոր համաձայնագիր կնքել ՄԱԿ-ի մասնակցությամբ

Armenpress 16:22, 17 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտադիր Է Լիբիայի Ազգային հաշտության կառավարության (ԱՀԿ) հետ նոր համաձայնագիր կքել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 17-ին այս պնդմամբ հանդես Է եկել հանրապետության նախագահ Թայիփ Էրդողանը:

«Մենք մենության չենք լքի մեր լիբիացի եղբայրներին: Մենք արդեն համագործակցության պայմանագիր ենք կնքել ռազմական պատրաստության բնագավառում: Եվ պատրաստվում ենք ստորագրելու նոր համաձայնագիր՝այնտեղ ներգրավելով ՄԱԿ-ին»,- լրագրողներին հայտնել Է Թուրքիայի ղեկավարն ուրբաթ օրվա աղոթքից հետո:

Ըստ որում Էրդողանը չի ճշտել, թե ինչ ոլորտներ կարծարածի նոր համաձայնագիրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am