Հիդրոօդերեւութաբանական կենտրոնում չեն բացառել, որ 2020 թվականը ամենատաքը կդառնա պատմության մեջ

Armenpress 16:38, 16 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարին ամենատաքը կդառնա օդերեւութաբանական դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Հիդրոօդերեւութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը:

«Արդեն մի քանի ամիս Է, ինչ հունվարը, մարտը (մի քանի ամիս տարվա սկզբից) ամենատաք ամիսներն են եղել դիտարկումների ողջ պատմության ընթացքում: Առայժմ առաջին տեղում 2016 թվականն Է… Այժմ 2020 թվականը վստահորեն երկրորդ հորիզոնական Է գնում ամենատաք տարիների կարգով: Կարող Է նա արդյոք առաջին դիրքում լինել: Հնարավոր Է, բայց այն, որ եռյակի մեջ կմտնի, դա ստույգ Է»,-լրագրողներին ասել Է Վիլֆանդը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am