ԱՄԷ-ն և ՉԺՀ-ն աշխարհում առաջինն են ձեռնամուխ եղել COVID-պատվաստանյութի թեստավորման եզրափակիչ փուլին

Armenpress 14:36, 16 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄԷ-ի ու Չինաստանի մասնագետներն աշխարհում առաջինն են անցել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների երրորդ՝ եզրափակիչ փուլին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 16-ին հաղորդել Է «Ալ-Արաբիա» համարաբական հեռուստաալիքը: «Աբու Դաբիում բազավորված G42 ընկերությունը փորձարկումներ Է անցկացնում Sinopharm CNBG-ի (չինական ընկերության) հետ համագործակցությամբ՝ Աբու -Դաբիի առողջապահության դեպարտամենտի եւ առողջապահության նախարարության ղեկավարությամբ»,-ասվում Է G42-ի հայտարարության մեջ:

«Այդ գործընկերությունը կօգնի, որպեսզի ԱՄԷ-ի բնակիչները հնարավորություն ունենան շտապ կարգով օգտագործելու պատվաստանյութը՝ նկատի առնելով դրա արտադրությունը Աբու Դաբիում»,-նշվում Է հայտարարության մեջ: Հունիսին հայտնի Է դարձել, որ CNBG-ն պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլն անցկացնելու Է ԱՄԷ-ում:

Արեւմտյան ԶԼՄ-ներն այն ժամանակ նշել Էին, որ փորձարկումների երրորդ փուլի համար կպահանջվեն հազարավոր մասնակիցներ, իսկ հետազոտությունը պետք Է անցկացվի այն երկրում, որտեղ վիրուսը լայնորեն տարածված Է, այսինքն՝ բնական միջավայրում: CNBG-ում ավելի ուշ հայտարարել են, որ իր կողմից կորոնավիրուսի դեմ մշակված միանգամից երկու պատվաստանյութերը հաջող արդյունքներ են գրանցում: ԶԼՄ-ները նշել են, որ Չինաստանը, որտեղ հավանություն Է տրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութրի միանգամից ութ նախատիպերի մշակմանը, դեռեւս աշխարհում այդ ոլորտի առաջատարն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am