Instagram-ի աշխատանքում խափանում Է տեղի ունեցել

Armenpress 10:33, 16 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Instagram սոցիալական ցանցի աշխատնքում խնդիրներ են առաջացել աշխարհի մի շարք երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 16-ին հաղորդվում Է Downdetector ծառայության կայքում, որն ուսմունասիրում Է հանրաճանաչ ինտերնետ-ռեսուրսների աշխատանքը՛ Ամենից հաճախ Instagram-ի աշխատանքում խափանումից գանգատվում են օգտատերերն ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Իսպանիայում, Իտալիայում եւ Ավստրալիայում, ինչպես նաեւ Բրազիլիայում, Պերուում եւ Կոլումբիայում: Ռուսաստանում ամենից շատ գանգատներ ստացվում են Մոսկվայի բնակիչներից:

Ծառայության տվյալներով՝ օգտատերերի մեծ մասը խնդիրների Է հանդիպում նորությունների ժապավենը կարդալիս (շուրջ 66 տոկոս), 18 տոկոսը չի կարողանում հրապարակումներ զետեղել, եւս շուրջ 15 տոկոսը չի կարողանում մտնել իր օգտահաշիվ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am