Հունահռոմեական ոճի երեք ըմբիշ վարակվել են կորոնավիրուսով

Armenpress 18:34, 15 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի երեք անդամներ վարակված են կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը: Հունահռոմեական ոճի ընտրանին այս օրերին պետք է հավաք անցկացներ Ծաղկաձորում, սակայն այն չեղարկվել է, մինչ ըմբիշները կբուժվեն: Ֆեդերացիան, սակայն, չի հայտնում մարզիկների անունները:

Ազատ ոճի ընտրանու բոլոր անդամները կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո այս օրերին հավաք են անցկացնում Ծաղկաձորի սպորտային կենտրոնում, որը փակ է արտաքին աշխարհից և նույնիսկ այս օրերի համար խանութ է բացվել բազայի ներսում` ապահովելով մարզիկների անվտանգությունը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am