Նախատեսվում է օրենքով կարգավորել արտակարգ դրության ընթացքում բժշկական օգնության ընթացակարգը

Armenpress 14:51, 15 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրինագծի հեղինակներն են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Կորյուն Մկրտչյանը, Արփինե Դավոյաը, Լուսինե Բադալյանը, Հրաչյա Հակոբյանը և Կարեն Սարուխանյանը:

«Առաջարկվում է օրենքում ավելացնել մեկ գլուխ` «Բնակչության բժշկական օգնության սպասարկման կազմակերպումն արտակարգ իրավիճակներում», որում նախատեսվում է սահմանել արտակարգ իրավիճակներում առողջապահության բնագավառի գործունեության պլաններ և որի հաստատման լիազորությունը վերապահվում է կառավարությանը: Նախատեսվում է, որ առնվազն հինգ տարին մեկ այս պլանները պետք է վերանայվեն՝ կախված բժշկագիտության զարգացման միտումներից»,- ասաց Նարեկ Զեյնալյանը:

Պատգամավորը նշեց, որ ցանկացած արտակարգ իրավիճակ ուղիղ սպառնալիք է մարդկանց առողջությանը և կյանքին, և այդտեղ առանցքային դեր ունի առողջապահական համակարգը:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am