Ադրբեջանում հակահայկական ցույցերը կարճ ժամանակ հետո հակաիշխանական տարրեր ստացան․ Հայրապետյան

Armenpress 12:03, 15 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ մայրաքաղաք Բաքվում հուլիսի 14-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հակահայկական բնույթ ունեցող ցույցերը կարճ ժամանակ հետո հակաիշխանական տարրեր ստացան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Օրինակ՝ ցուցարարները պահանջում էին Ադրբեջանի զինված ուժերի շտաբի պետի հրաժարականը և դրանից հետո մի քանի ցուցարար ներխուժեցին Ադրբեջանի Ազգային ժողովի շենք։ Այնուհետև Ադրբեջանի իշխանությունը, գիտակցելով վտանգը և հնարավոր զարգացումների անկախատեսելիությունը, արագորեն ճնշեց այդ ցույցը։  Տվյալ պահին իրավիճակը հանգիստ է և առաջիկայում մի քանի զինվորականների թաղում է կազմակերպվելու, իսկ այդ ցույցերի համար այդ թաղումները պարարտ հող են հանդիսանում»,- ասաց Հայրապետյանը։

Մասնագետի խոսքով՝  Ադրբեջանի հասարակությունը միշտ հայերի դեմ կոնսոլիդացվել է, սակայն այն կարող է արագորեն պտտվել Իլհամ Ալիևի իշխանության դեմ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am