Կլոպը կարող է գլխավորել Գերմանիայի հավաքականը  

Armenpress 14:32, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարող է մարզել Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Bild-ը: Ըստ պարբերականի,  Կլոպը հետաքրքրված է Գերմանիայի հավաքականը գլխավորելու մտքով, գերմանական ֆեդերացիան ևս նման ցանկություն ունի:

Ավելի վաղ Կլոպը հայտարարել էր, թե առաջիկա 4 տարին կմնա «Լիվերպուլում» և միայն մեկ տարի հանգստից հետո կարող է նորից վերադառնալ մարզչական աշխատանքի:

Յուրգեն Կլոպը «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է 2015 թվականին: 

Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» ժամանակից շուտ Անգլիայի այս տարվա չեմպիոն  է դարձել՝ 30 տարվա ընդմիջումից հետո վերանվաճելով պատվավոր տիտղոսը:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am