ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերը գտնվում են Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններում

Armenpress 12:39, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերը մի շարք ահազանգերի հիման վրա մեկնել են Ոստիկանության Արտաշատի և Մասիսի բաժիններ՝ կապված Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ «Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկվածների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը և վերաբերելի փաստաթղթերը»,- ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am