Արամ Վարդանյանը կալանավորվել է

Armenpress 16:53, 12 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սպանության փորձ, կողոպուտ և անձի առևանգում կազմակերպելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Վստրեչի Ապեր մականվամբ հայտնի Արամ Վարդանյանը հայտնաբերվել է և տեղափոխվել «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։

« ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Քննչական կոմիտեի և Ոստիկանության կողմից կատարված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը՝ վերջինիս պատկանող բնակարանում իրականացված խուզարկության ընթացքում: Արամ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և նա տեղափոխվել է «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ»,- նշեցին Քննչական կոմիտեից։

ՀՀ ոստիկանությունը մարտի 9-ից հետախուզում էր հայտարարել 49-ամյա Արամ Վարդանյանի նկատմամբ։ Դատարանը Վարդանյանին նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանաքը։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am