Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

Armenpress 11:04, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակների նախարարն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզում տեղակայված Արտակարգ իրավիճակների նախարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական և քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ, որի ընթացքում ստուգվել է ծառայության կազմակերպման և իրականացման, անձնակազմի պատրաստականության, անհրաժեշտ գույքով ու հանդերձանքով համալրվածության, ինչպես նաև հրշեջ-փրկարարական հիմնական, հատուկ և օժանդակ տեխնիկայի հագեցվածության վիճակը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ Անձնակազմի հետ անձնական շփումների ընթացքում քննարկվել են առկա խնդիրները և տրվել համապատասխան հանձնարարականներ` տեխնիկայի և սարքավորումների, ինչպես նաև հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների պատրաստականության անհրաժեշտ մակարդակը պահպանելու և հագեցվածության հարցերը բարելավելու ուղղությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am