Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին

Armenpress 09:42, 11 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության` Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Մեկնարկայինտուրի խաղերը կանցկացվեն սեպտեմբերի 18-21-ը: Իսկ սեպտեմբերի 11-14-ը կկայանան Գերմանիայիգավաթի խաղարկության առաջին խաղերը: Բունդեսլիգայում այս տարի ձմեռային դադարը կկրճատվի:Հանդիպումներ են նախատեսված հունվարի 2-3-ին:

Գերմանական Բունդեսլիգայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոնը Մյունխենի «Բավարիա»-ն է: «Բավարիա»-ն իր պատմության մեջ 30-րդ անգամ հռչակվեց Գերմանիայի չեմպիոն: Մյունխենյան ակումբը 2013 թվականից սկսած անընդմեջ երկրի չեմպիոն է դառնում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am