ԱՀ պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները

Armenpress 21:13, 10 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը, հրապարակելով նաև Արցախի հանրային հեռուստաընկերության տեսանյութը։

 «Նոր կարգադրությունները գործելու են հուլիսի 10-ից։ Մեր երկրի քաղաքացիներ չհանդիսացող անձիք Արցախ կարող են այցելել մի քանի դեպքերում:  Պարետ Գրիգորի Մարտիրոսյանը մանրամասնել է դրանք: Արցախի քաղաքացիների դեպքում էլ՝ թեստավորման պայմաններն են փոխվել: Արագ թեստի պատասխանն արդեն բավարար չի համարվում»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am