Իտալիայում չեն բացառել արտակարգ դրության ռեժիմի երկարացնելը կորոնավիրուսի պատճառով

Armenpress 17:37, 10 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն նախազգուշացրել Է, որ երկրում արտակարգ դրության ռեժիմը կարող Է երկարացվել կորոնավիրուսի համավարակի պատճառով, որի ժամկետը լրանում Է հուլիսի 31-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են եվրոպական զանգվածային լրատվամիջոցները: Ելույթ ունենալով Վենետիկում՝ Կոնտեն նշել Է, որ «հնարավոր երկարացումը պարզապես նշանակելու Է, որ մենք հնարավորություն ունենք երկարացնել վարակի տարածման դեմ պայքարելու միջոցառումները»:

Հունվարի վերջին Իտալիայում կես տարով արտակարգ դրության ռեժիմ Էր սահմանվել այն բանից հետո, երբ Չինաստանից ժամանած երկու զբոսաշրջիկների մոտ հայտնաբերեցին կորոնավիրուսի դրական արդյունք: Իտալիայում համավարակի ժամանակ գրանցվել Է կորոնավիրուսով հիվանդության 242 հազար դեպք, 34 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am