Առաջին կիսամյակում Սեւանի համայնքապետարանի կողմից տրամադրվել է 124 թույլտվություն

Armenpress 15:24, 10 Հուլիս, 2020

ԳԱՎԱՌ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքում համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակում այս տարվա վեց ամսում տրամադրվել է 124 թույլտվություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, տրամադրված թույլտվությունների վիճակագրությունը 2020 թվականի 1-ին կիսամյակում ունի հետեւյալ պատկերը. Քաղաքաշինության բնագավառ. շինարարության թույլտվության տրամադրում՝ 21, որից հունիս ամսին` 9, քանդման թույլտվության տրամադրում՝ 1, ճարտարապետահատակագծային առաջադրանքի կամ նախագծման թույլտվության տրամադրում՝ 31,  ավարտական ակտ (շահագործման թույլտվության) տրամադրում՝ 2, ընդհանուր՝ 55 թույլտվություն: Առեւտրի ծառայությունների բնագավառ՝ ոգելից եւ ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվության տրամադրում՝ 29, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության տրամադրում՝ 28, հեղուկ վառելիքի մանրածախ վաճառքի թույլտվության տրամադրում՝ 6,  հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության տրամադրում՝ 5, քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և/կամ մատուցման համար թույլտվության տրամադրում՝ 1, ընդհանուր՝ 69 թույլտվություն:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am