Գատուզոն կերկարաձգի պայմանագիրը «Նապոլի»-ի հետ

Armenpress 09:16, 10 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական «Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կշարունակի աշխատանքն ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է La Gazzetta dello Sport-ը: Ըստ պարբերականի՝ Գատուզոն կերկարաձգի պայմանագիրը «Նապոլի»-ի հետ մինչև 2023 թվականը: Գատուզոն նեապոլիտանական ակումբի մարզչի պաշտոնը ստանձնել է 2019 թվականին: Նրա ընթացիկ պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Բայց թիմի ղեկավարությունը պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը իտալացի մասնագետի հետ: Նոր պայմանագիրն ակումբի և մարզչի միջև կկնքվի գալիք շաբաթվա ընթացքում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am