ԳԹԿ-ն քննության արդյունքները չի կարողանում ուղարկել դիմորդներին, հրապարակել dimord.am-ում

Armenpress 18:12, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գնահատման և թեստավորման կենտրոնը ինտերնետ կապի խափանման պատճառով չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:

«Ինտերնետ կապի խափանման պատճառով այս պահին ԳԹԿ-ն չի կարողանում դիմորդների էլեկտրոնային հասցեներին ուղարկել, նաև dimord.am-ում տեղադրել հուլիսի 6-ին հանձնված մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները: Դրանք մինչև օրվա ավարտը հրապարակվելու են այն քննական կենտրոններում, որտեղ հանձնվել է քննությունը: Կապի հետ խնդիրների վերացման դեպքում պատասխանները հասանելի կլինեն նաև համացանցում»,-գրել է Գրիգորյանն ու հայցել դիմորդների ու նրանց ծնողների ներողամտությունը՝ իրենցից անկախ պատճառով անհարմարությունների համար:

Հայաստանում  «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննություններն անցկացվել են հուլիսի 6-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am