Զարեհ Սինանյանը հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 7-ը կլինի արձակուրդում

Armenpress 11:04, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ կլինի արձակուրդում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 25-րդ մասով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին տրամադրել 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդը՝ 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 7-ը ներառյալ»,- նշված է որոշման մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am