«Լիվերպուլ»-ը հյուրընկալվելիս հաղթեց «Բրայթոն»-ին

Armenpress 01:48, 9 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրում «Լիվերպուլ»-ը հյուրընկալվեց «Բրայթոն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  արդեն իսկ չեմպիոնի կոչումը նվաճած «Լիվերպուլ»-ը հաղթանակ տոնեց 3:1 հաշվով: «Լիվերպուլ»-ի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սալահը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Հենդերսոնը:

Այս հաղթանակից հետո Յուրգեն Կլոպի սաները միավորների քանակը հասցրեց 92-ի: Հաջորդ խաղը «կարմիրները» կանցկացնեն հուլիսի 11-ին: Նրանց մրցակիցը կլինի «Բարնլի»-ն:

Հիշեցնենք, որ ժամանակից շուտ Անգլիայի չեմպիոն  է դարձել «Լիվերպուլը», որը 30 տարվա ընդմիջումից հետո վերանվաճել է պատվավոր տիտղոսը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am