«Մանչեսթեր Սիթին» խոշոր հաշվով հաղթեց «Նյուքասլ»-ն

Armenpress 23:15, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի ֆուտբոլի առաջնության 34-րդ տուրում կայացան մի շարք հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մանչեսթեր Սիթի»-ն սեփական հարկի տակ հյուընկալելով «Նյուքասլ»-ին խոշոր հաշվով հաղթանակ տոնեց: «Քաղաքայինների» կազմում աչքի ընկան Գաբրիել Ժեզուսը, ՌիյադՄահրեզը, Դավիդ Սիլվան և Ռահիմ Ստերլինգ: Մեկ անգամ էլ «Նյուքասլ»-ից ինքնագոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Ֆերնանդեսը: «Մանչեսթեր Սիթի»- «Նյուքասլ»` 5:0:

 Օրվա մյուս խաղերում «Շեֆիլդ Յունայթեդ»-ը նվազագույն հաշվով հաղթեց «Վուլվերհեմթոն»-ին, իսկ «Վեստ Հեմ»-ը զիջեց «Բրանլի»-ն:

Հիշեցնենք, որ ժամանակից շուտ Անգլիայի չեմպիոն  է դարձել «Լիվերպուլը», որը 30 տարվա ընդմիջումիցհետո  վերանվաճել է պատվավոր տիտղոսը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am