«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Պարմա»-ի դեմ խաղում

Armenpress 22:42, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրի «Ռոմա»-«Պարմա» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պաուլո Ֆոնսեկան խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը`Պաու Լոպես, Մանչինի, Կրիստանտե, Իբանյես, Բրունու Պերես, Դիավարա, Վերետու,Սպինացոլա, Պելեգրինի, Մխիթարյան, Ջեկո։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին:

Այս տուրից առաջ «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակւմ 7-րդն է և ունի 48 միավոր: Մեկ միավոր ավել ունի«Միլան»-ը, որը 6-րդն է:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am