«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ.- Վերականգնվում են սահմանը պահող զինծառայողների իրավունքները

Armenpress 21:45, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրենքների կիրարկման ժամանակ պարբերաբար ի հայտ են գալիս բացեր, որոնց շտկումն անխուսափելի անհրաժեշտություն է: Երբ նման կարգավորումներն առնչվում են Հայաստանի Հանրապետության սահմանը պահող զինծառայողի իրավունքներին, այն առանձնակի կարևորություն է ստանում: Իրավական կարգավորմամբ ցածր պաշտոններ զբաղեցնող ավագ ենթասպայական կազմի ներկայացուցիչները նույնպես կօգտվեն այդ արտոնությունից, որը հնարավորություն կտա վերջիններիս անհրաժեշտության դեպքում օգտվել նաև սոցիալական աջակցության այդ ծրագրից: Փաստորեն, գործող իրավական կարգավորումը խոչընդոտում է սահմանին կանգնած զինծառայողների այս խմբին՝ լիարժեք իրականացնելու այդ իրավունքը: Պետական սահմանը պաշտպանելու համար տրվող գումարը հաշվառվում էր նրանց ընտանեկան ամբողջական եկամտի մեջ՝ բարձրացնելով եկամտի չափը և զրկելով ընտանիքին սոցիալական աջակցության ծրագրից օգտվելուց, այն դեպքում, երբ նույն կարգավիճակում գտնվող մյուս զինծառայողներն օգտվում են այդ արտոնությունից»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am