Կարեն Սեդրակյանն ընտրվեց ՏՄՊՀՀ անդամ

Armenpress 13:55, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավորների փակ և գաղտնի քվեարկության արդյունքում Կարեն Սեդրակյանն ընտրվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սեդրակյանը ստացավ 80 «կողմ» և 6 «դեմ» ձայներ:

«Քվեարկությանը մասնակցել է 86 պատգամավոր, ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 80 «կողմ» և 6 «դեմ»»,- ասաց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

ՏՄՊՊՀ անդամի թափուր պաշտոնում Կարեն Սեդրակյանի թեկնածությունն առաջարկել էր ՀՀ կառավարությունը:

Նորայր Շողիկյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am