Չինաստանում փլվածքների տակ է մնացել ինը մարդ

Armenpress 12:23, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինը մարդ փլվածքների տակ Է մնացել, որոնք առաջացել են Կենտրոնական Չինաստանի Հուբեյի նահանգում հուլիսի 8-ին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով: Անցկացվում Է փրկարարական գործողություն:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը: Հեղեղումների եւ երաժշտի դեմ պայքարի տեղական վարչության տվյալների համաձայն, փլուզումը տեղի Է ունեցել հուլիսի 8-ին, առավոտյան մոտավորապես ժամը 4-ին, Խուանմեյի օկրուգի Դահե ոչ մեծ քաղաքում: Պատահարի վայր են ժամանել փրկարարների, ոստիկանության եւ շտապ օգնության խմբեր: Փրկարարներին նաեւ հաջողվել Է տեղափոխել քաղաքի շուրջ 40 բնակիչների, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am