«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Համացանցային հանցագործությունները պետք է ավելի խիստ պատժվեն

Armenpress 09:10, 8 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օնլայն-տարածքում խարդախության դեպքերի թիվը կտրուկ աճել է համավարակի ժամանակ, ինչը թելադրում է համացանցում կատարված հանցագործությունների նկատմամբ օրենսդրության խստացման անհրաժեշտությունը: Այդ կարծիքին է բլոգեր, ՌԴ հասարակական պալատի ԶԼՄ-ների հարցերով փորձագետ Վադիմ Մանուկյանը:

«Nation News»-ին տված հրացազրույցում Մանուկյանը փաստեց, որ «COVID-19» համավարակը միայն մերկացրեց առանց այդ էլ խոցելի տեղերը, քանի որ արդեն վաղուց հասկանալի է դարձել, որ Ինտերնետն ապագայում ավելի ու ավելի լուրջ դեր է խաղալու մարդկության առօրյայում: Ուստի համացանցից օգտվելու անվտանգությանն ուղղված ջանքերը պետք է արդեն հիմա գործադրել: Այդ թվում՝ նաև օրենսդրական նախաձեռնություններ առաջ քաշելու առումով: Ինտերնետ-տարածքում կատարված հանցագործությունը ռեալ կյանքում տեղի ունեցածից որևէ այլ կերպ մեկնվի, համոզված է փորձագետը: 

Ռուսաստանյան «Group-IB» ընկերությունը, որը զբաղվում է կիբերգրոհների բացահայտմամբ և կանխարգելմամբ, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում խարդախությունների բացահայտմամբ և համացանցում մտավոր սեփականության պաշտպանությամբ, վկայակոչելով երկրի ՆԳՆ տվյալները՝ հաղորդել է, որ 2020 թ. հունվար-ապրիլ ամիսներին կիբերհանցագործությունների քանակը Ռուսաստանում աճել է 82 տոկոսով: Այդ իրավախախտումներից շատերը կապված են ֆինանսական խարդախության հետ: Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեծ թվով աշխատակիցներ անցել են աշխատանքի հեռավար ձևաչափի, իսկ դա նվազեցրել է քաղաքացիների զգոնությունը, փաստում են «Group-IB»–ում»:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am