Աճանան գյուղի մոտակայքում այրվել է 10 հա բուսածածկ տարածք

Armenpress 20:36, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 7-ին, ժամը 16։37-ին ահազանգ է ստացել, որ Աճանան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների չորս մարտական հաշվարկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին, մարվել՝ 19։22-ին։ Այրվել է մոտ 10 հա բուսածածկ տարածք։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am