Երկարատև դադարից հետո Սերգեյ Խաչատրյանն ու Լուսինե Խաչատրյանը հանդես կգան առցանց համերգով

Armenpress 15:19, 7 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը կորոնավիրուսի տարածման պատճառով մի քանի ամիս ելույթ չունենալուց հետո հուլիսի 7-ին համերգային ծրագրով կներկայանա իր քրոջ՝ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Խաչատրյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում արված գրառմամբ:

Առցանց համերգին երաժիշտները կկատարեն Մոցարտի, Պրոկոֆևի, Ֆրանկի հանրահայտ ստեղծագործությունները:

Համերգը հեռարձակվելու է La Grange au Lac  «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջով և medici.tv  երաժշտական ալիքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am