Դիմակներ և լոկալ սահմանափակումներ. թարմ տվյալներ Եվրոպայից
ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոկալ սահմանափակումները վերսկսվել են Իսպանիայում և Գերմանիայի որոշ հատվածներում` պարտադիր դարձնելով դիմակ կրելու կանոնը: «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, հայտնում է Եվրոպայի վերջին տվյալները.
Իսպանիայում Գալիսիայի և Կատալոնիայի կառավարությունները 300 հազ. մարդու համար սահմանել են որոշակի սահմանափակումներ: Միայն նրանք կարող են ելումուտ ունենալ Գալիսիայի Ա-Մարինա ծովափնյա թաղամաս, ովքեր աշխատում են: Գերմանիայի մի շարք նահանգներ քննարկում են առաջիկա ամիսներին դիմակներ կրելու վերաբերյալ մեղմացման կանոնները, քանի որ վարակի տարածումը մնում է վերահսկողության տակ: Առողջապահության նախարար Ջենս Սփան նշել է. «Ես հասկանում են անհամբերությունը բնականոն կյանքին վերադառնալու, բայց վարակը դեռ առկա է»: Շվեյցարիան հանրային տրանսպորտում դիմակ կրելը դարձրել է պարտադիր` հղում կատարելով զբոսաշրջիկների աճող թվերին: Հունաստանը հուլիսի 6-ին փակում է սահմանը Սերբիայի հետ` պայմանավորված Բալկանյան երկրում դեպքերի աճով: Մոնտենեգրոն արձանագրել է մեկօրյա դեպքերի ռեկորդային թիվ հուլիսի 5-ին, Կոսովոն սահմանել է գիշերային պարետային ժամ մի քանի քաղաքներում` ներառյալ նաև մայրաքաղաք Պրիշտինայում:Կարծիքներ
Հարցազրույցներ
Փաստ մեկնաբանությամբ