ՇՎՏՄ-ն  շարունակել է մշտադիտարկումները Գեղարքունիքի մարզում

Armenpress 18:44, 5 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի  3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում` պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հուլիսի 5-ին,  Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը  մշտադիտարկումներ է  իրականացրել Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան քաղաքներում: Մի քանի խախտումներ են արձանագրվել Գավառ քաղաքի բենզալցակայաններում: Մասնավորապես բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում  են արձանագրություններ, որոնք ներկայացվում  են պարետատուն:

Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում  է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am