Դիլիջանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա տուժած

Armenpress 17:18, 4 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 4-ին՝ ժամը 14։13-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքի Գոշավանք վանական համալիրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել․կա տուժած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Միշա Բ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել, վարորդը և ուղևորներն (Անի Ա․, ծնված 1992 թ., Լիանա Գ․, ծնված 1976 թ. և Արմինե Բ․, ծնված 1985 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Անի Ա․-ն հոսպիտալացվել է Դիլիջանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակըգնահատել են բավարար:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am