Բելգրադում արտակարգ դրության ռեժիմ են սահմանում կորոնավիրուսի պատճառով

Armenpress 17:34, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի մայրաքաղաքի իշխանությունները քաղաքում արտակարգ դրության ռեժիմ են սահմանում կորոնավիրուսի բռնկման պատճառով: Ինչպես հուլիսի 3-ին հաղորդել Է մայրաքաղաքի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, արտակարգ դրության ռեժիմը սահմանվել Է որպես կանխլիչ միջոց քաղաքացիների կյանքի պաշտպանության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բելգրադի քաղաքապետ Զորան Ռոդոյիչիչի որոշումն ուժի մեջ Է մտնում հրապարակման պահից, ճշտում Է մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ քաղաքագլուխը հայտնել Է, որ այս պահին Սերբիայում բոլոր ախտահարվածների 82,5 տոկոսը բաժին Է ընկնում Բելգրադին Հուլիսի 2-ին Սերբիայում գրանցվել Է ապրիլի կեսերից ի վեր կորոնավիրուսով վարակվածների ամենամեծ թիվը: Մեկ օրում ախտահարվածների քանակն ավելացել Է 359-ով եւ կազմել 15 195, մահացու վախճանների թիվն աճել Է մինչեւ 287:

Ավելի վաղ Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային համակարգող խորհուրդը երկրում խստացրել Է մի շարք համաճարակաբանական միջոցներ: Այսպես, մայրաքաղաքում կրկին պարտադիր Է դիմակներ կրել տրանսպորտում եւ հասարակական վայրերում (փակ շենքերում): Համավարկի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով Է վարակել ավելի քան 10,8 միլիոն մարդ, շուրջ 520 հազարը մահացել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am