Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը հաջող ընթացք է արձանագրել

Armenpress 17:25, 3 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկնարկել է Համաշխարհային բանկի վարկավորմամբ իրականացվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի ընթացքի գնահատման առաքելությունը, որի ընթացքում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել Համաշխարհային բանկի թիմի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և ծրագրի իրականացնող մարմնի միջև։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկիայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպումների ընթացքում իրականացվել են գնահատումներ ծրագրի բաղադրիչների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաևուսումնասիրվել են 2020 թվականի ընթացքում մեկնարկած ևմեկնարկի նախապատրաստվող զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերն ու քննարկվել հետագա անելիքները։

Առաքելության ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը Հարավային Կովկասում ծրագրերի ղեկավար Աբդուլազիզ Ֆաղիի և Ծրագրի ղեկավար Թավաձվա Դուբեի հետ ամփոփել են ծրագրի առաքելությանարդյունքերը։

Նախարար Խաչատրյանը կարևորել է ստեղծված իրավիճակում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման գործընթացըևքննարկել ծրագրի վերակառուցման գործընթացներինու ֆինանսական բաղադրիչների փոփոխություններին առնչվող մի շարք հարցեր։Նախարարը վստահեցրել է, որ ենթածրագրերի շուրջ բոլոր ֆինանսական ճշտումները կկատարվեն ըստ բաղադրիչների ծավալների, իսկ նախատեսվող փոփոխությունները կկատարվեն հնարավորինս սահուն։

Աբդուլազիզ Ֆաղին կարևորել է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակում ծրագրի հաջող իրականացումը ոլորտի սահուն վերականգման տեսանկյունից:

Էկոնոմիկայի նախարարն իր հերթին ՀԲ գործընկերների հետ զրույցի ընթացքում նշել է հետևյալը․ «Մենք այս օրերին մեր թիմի հետ շատ ժամանակ ենք հատկացնում՝ քննարկելու այն անելիքները և ջանքերը, որոնք պետք է գործադրենք զբոսաշրջության ոլորտի ճգնաժամից դուրս գալու և նախորդ տարվա ձեռքբերումները վերականգնելու ուղղությամբ։ Համաշխարհային բանկի հետ իրականացվող ենթակառուցվածքների բարելավման այս ծրագրերն ու միջոցառումները ոչ միայն նշանակությունը չեն փոխելու համավարակի պայմաններում, այլև հատուկ կարևորություն են ստանալու։ Լավ ենթակառուցվածքները որակյալ ծառայություն ապահովելու համար են՝ ոլորտից ստացված տնտեսական օգուտները մասնակիցների միջև հավասարապես բաշխելու, նրանց բարեկեցությունն ապահովելու համար»։

Ծրագրի ղեկավար Թաֆաձվա Դուբեն արձանագրել է ծրագրի ընթացքի դրական դինամիկան և կարևորել, որ նույնիսկ համավարակի պայմաններում նախապատրաստական և շինարարական աշխատանքները կանգ չեն առել։

Ծրագրի շրջանակներում այս պահին իրականացվումենԳորիս համայնքի ժառանգության հանգույցի վերականգնում, Խոր Վիրապի վանքի հարակից շրջակայքի բարեկարգում և Գառնու քարերի սիմֆոնիա զբոսաշրջային գոտու բարեկարգում ենթածրագրերի շինարարական աշխատանքները։

2020-2021 թվականներին իրականացման են նախապատրաստվում հետևյալ ենթածրագրերն ու բաղադրիչները․

Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում Գյումրու պատմական փողոցների և բարեկամության այգու բարեկարգում Մարմաշենի վանական համալիր տանող ճանապարհի և հարակից տարածքի բարեկարգում Դվինի հուշարձանների վերականգնում և ամրակայում Գառնու տաճարի հարակից տարածքի և փողոցների բարեկարգում Երևան-Լանջազատ-Գառնի տանող ճանապարհի վերակառուցում «Զորաց քարեր» հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում Դեպի հին Խնձորեսկ տանող ճանապարհի վերականգնում Արենի հանգույցի վերականգնում «Արենի գինու հյուրանոց» համալիրի ենթակառուցվածքների կառուցում

 

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի վարկավորմամբ և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ։

Ծրագրի բովանդակության պատասխանատուն է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության Կոմիտեն, իրականացնող մարմինը՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am